Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշտարակի, Նաիրիի, Ապարանի, Մասիսի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիություն՝ 100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան