Առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով կդառնա վճարովի

Իրանի նոր օրենքով՝ առևտրային նավերը պարտավոր են վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար։

Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ալաոդդին Բորուջերդին։

«Նավերի անվտանգության ապահովումն ու ջրային ուղով ծառայությունների մատուցումը կիրականացվեն վճարովի հիմունքներով»,- հայտարարել է Բորուջերդին:

Փետրվարի 28-ից`  ԱՄՆ-Իսրայելական գործողությունն սկսվելուց հետո, Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար։ Արդյունքում՝ առևտրային նավերը բազմիցս դարձել են անօդաչու թռչող սարքերի թիրախ։ Անցում թույլատրվել է միայն բարեկամ և չեզոք պետություններին պատկանող նավերին։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ