Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշինյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել ընտրություններից առաջ էլ, հետո էլ, մանավանդ որ դա ընտրությունների հետ որևէ կապ չունի: Այդ մասին Կառավարության ճեպազրուցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե շատերին թվում է՝ ընտրություններից հետո առողջապահության ապահովագրության համակարգում հնարավոր են փոփոխություններ, դրա համար այս պահին համակարգից օգտվողների հոսքը մեծ է, Կառավարությունն էլ ստիպված լրացուցիչ միջոցներ է հատկացնում:

«Ամեն ինչ գնում է Կառավարության պլանավորածի համաձայն: Այսօր էլ մենք որոշում ընդունեցինք, որ 2027 թվականից նոր խմբեր են ներառվելու առողջապահության ապահովագրության համակարգ, և մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք Հայաստանի ամբողջ բնակչության առողջության ապահովագրության համակարգ ներառելու մասին դրույթ»,- ասաց նա:

Related posts

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները