Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է. վարչապետ

«Քաղաքացիական պայմանագիրը», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է ներկուսակցական քարոզարշավը Սյունիքի մարզում:

Վարչապետը Սիսիանում հանդիպել և զրուցել է քաղաքացիների հետ, անդրադարձել առողջության համընդհանուր ապահովագրությանը:

Քաղաքացիների հետ զրույցում վարչապետն անդրադարձել է լուրերին, թե առողջության համընդհանուր ապահովագրությունը գործելու է մինչև հունիսին կայանալիք ընտրությունները:

«Ո՛չ, ժողովուրդ ջան, առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է՝ ընտրություններից առաջ էլ, հետո էլ»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Related posts

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները