Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը Հայաստանում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը, որ Հայաստանում է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ, հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Մուսկատին է ներկայացրել առողջության համընդհանուր ծածկույթի ապահովման 3 բաղադրիչների՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, բժշկական ծառայությունների որակի բարելավում, ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկել ԱՀԿ համագործակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը:
Նաև ներկայացվել է Լուռու մարզում նախատեսվող փորձարարական ծրագիրը, որով նախատեսվում են մարզային ԱԱՊ օղակի ենթակառուցվածքների վերակառուցում և վերազինում, ընտանեկան բժիշկների վերապատրաստում, թվայնացման գործընթաց և այլն։
Հյուրը բարձր է գնահատել մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, նշել, որ COVID-19-ը համավարակը ցույց տվեց առաջնային օղակի կարևորությունը, և որ Հայաստանը բարեփոխման ճիշտ ուղղություններ է ընտրել:
Երկուստեք ընդգծվել է հոգեկան առողջության պահպանման ծառայությունների ինտեգրման անհրաժեշտությունը ԱԱՊ օղակ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը, որը Հայաստանում է Հոգեկան առողջության համաշխարհային…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Воскресенье, 9 октября 2022 г.

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում