ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել Ոսկեվազում տեղի ունեցած վթարից

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղում բախվել են BMW (վարորդ՝ Ռ․ Գ, ծնված 1995 թ․) և Opel (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Թ․ Շ․-ն (ծնված 1977 թ․), Լ․ Գ․-ն (ծնված 1999 թ․) և Ս․ Գ․-ն (ծնված 1965 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին և ուղևոր Ա․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Related posts

Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում միջին նորոգման աշխատանքներ են. «Ճանապարհային դեպարտամենտ»

Տեղի է ունեցել Կայա Կալասի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021-ից. Ռուբեն Ռուբինյան