Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով

Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-6-ը՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան, 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ։

Related posts

Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասին

Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի շուրջ 1000 տոննա դիզելային վառելիք

Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի. Նիկոլ Փաշինյան