Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ը առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-19-ը առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-21-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։

Related posts

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները