Առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները մտան ուժի մեջ, այսօր հանրային քննարկման ենք ներկայացրել, փոփոխված օրենքի համաձայն, ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը։
Ինչպես և նշել էինք, նախագծով առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը՝ ըստ ցուցաբերած արդյունքի և դրա վրա հաշվարկել հավելավճարը։
Ներկայացված են նաև գործընթացի կազմակերպման մանրամասները։ Դիմումները կներկայացվեն տեղեկատվական հարթակում, արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես վերանայվելու են նաև այլ գործընթացներ»։
Նախագծի մանրամասները՝ այստեղ:

Related posts

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Շվեյցարիան

Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիան շարունակվում է

«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը մեկնարկեց. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո