Ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք 1-ին եռամսյակում

 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ուղղությամբ իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք։
 Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը գրանցվել են հանրապետության 5 մարզերում (Արմավիրում՝ 8, Արարատում՝ 6, Գեղարքունիքում՝ 6, Կոտայքում՝ 1, Սյունիքում՝ 1)։
 Նշված դեպքերով ապօրինի տեղահանված օգտակար հանածոյի ընդհանուր ծավալը կազմել է 606.975խմ։
 Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար։

❌Ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք 1-ին եռամսյակում

❎ 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի…

Опубликовано ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB Понедельник, 10 апреля 2023 г.

Related posts

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը