Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել մի քաղաքացի և ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ և 7 փամփուշտ։

Մեկ այլ դեպքով ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված տարածքում հայտնաբերվել է 1 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափերի 109 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչներ։

Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։

Հիշեցնենք՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրությունում։

Related posts

Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրը

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հրամայել է ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա-7»-ի նռնակներ

ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել