Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 մլն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ:

Ստուգումներով ձեռք են բերվել նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 հազար խորանարդ մետր հանույթը տեսակավորման կետից իրացրել շուրջ 117 միլիոն դրամով, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Related posts

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 20 հազար օտարազգի մասնակցում է Ուկրաինայում պատերազմին. Բաստրիկին

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել. Միրզոյան

Ունենք փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում. Միրզոյանը՝ Լավրովի հետ ասուլիսին