Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել. Միրզոյան

Խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հույս ենք հայտնել, որ այս նպատակը, համաձայնագրի կնքման, ստորագրման, վավերացման նպատակը, կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել:

Չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին և մարտահրավերներին՝ Հայաստանը հաստատակամ է և շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար: Մեր համոզմամբ՝ սա համապատասխանում է մեր անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին և հետաքրքրություններին»,- ասաց նա:

Related posts

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Ռուսաստանը և Ուկրաինան 3 օր փոխադարձ հարվածներ չեն հասցնի հասցնի Կիևին ու Մոսկվային