Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-16-րդ կմ-ն ընկած հատվածը, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի հատվածը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար և Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Related posts

«Լադանիվա»-ն եզրափակիչ փուլում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո

Էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումն անթույլատրելի է․ ՄԻՊ

Մեկ ոսկի, չորս արծաթ, չորս բրոնզ․ Հայաստանի սամբոյի հավաքականի նվաճումները՝ Եվրոպայի առաջնությունում