Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 337 միլիոն մարդ է վարակվել

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 20-ի առավոտվա դրությամբ կազմել Է 337 միլիոն 864 հազար 173: Վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 565 հազար 197 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 68 միլիոն 569 հազար 958 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 857 հազար 768-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 38 միլիոն 218 հազար 773-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 487 հազար 693 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 23 միլիոն 425 հազար 392 հիվանդացած, նրանցից մահացել Է 622 հազար 125 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 20-ի առավոտվա դրությամբ կազմել Է 716,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2638, Հնդկաստանում՝ 348, Բրազիլիայում՝ 2894 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից