Անցկացվել է «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» թեմայով գիտաժողով

Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է գիտաժողով՝ «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» խորագրով:

Գիտաժողովը թեմատիկ գիտագործնական շարքի ներածական միջոցառումն էր՝ նախատեսված Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուների համար:

Related posts

Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա պետք է գա Մոսկվա. Լավրով

Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը