Անսթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակահարել և սպանել է 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն

Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։
28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն:

Related posts

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյանը՝ Ժապարովին

Որսաշրջանի ընթացքում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է խստացված հսկողությունը

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն