Աննա Վարդապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ:

Հիշեցնենք՝ Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նորընտիր գլխավոր դատախազը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նիստում տված երդմամբ: Այդ օրը ավարտվում է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից