Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է

ՀՀ վարչապետի տիկի Աննա Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են  ՔԿ-ից:

«Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում, և հայտարարված է հետախուզում»,- հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո իր հասցեին սպառնալիքներ է զգում։ Նա նշել է, որ հույս ունի՝ պետական ծառայությունները կկանխեն նման իրավիճակները։

Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում Հակոբյանը կոչ էր արել կանանց չլռել բռնության դեպքերի մասին և բարձրաձայնել խնդիրը։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ընթացք է տրվել Աննա Հակոբյանի հրապարակմանը։

Related posts

Ուկրաինան Եվրամիությունից ստացել է հերթական տրանշը՝ 3,47 մլրդ եվրոյի չափով

ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է

Օդեսայի ափերի մոտ ադրբեջանական անձնակազմով նավ է թիրախավորվել