Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ. Տիգրան Մկրտչյան

Փետրվարի 22-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զարգացման և ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններն ակտիվացնելուն ուղղված քայլերը։ Հայաստանի դեսպանը նշել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերն ակտիվացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
Ադոնիս Գեորգիադիսն իր հերթին նշել է, որ հույն և հայ ժողովուրդները բնական դաշնակիցներ են և պետք է ամուր կապեր ունենան բոլոր ոլորտներում։ Նախարարը բարձր է գնահատել հունահայ համայնքի դերակատարությունը հայ-հունական հարաբերություններում։
Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանք տանել  տնտեսական շփումները խթանող ուղղությունները ուրվագծելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև երկկողմ այցելություններ կազմակերպելու հնարավորությունները։

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող անձանց հետ

Խուզարկություններ Ստեփանավանում․ ձերբակալվել է 14 անձ

Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. վարչապետը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել