«Անհնար է իր մասին անցյալով խոսել». Տիգրանը կդառնար 26 տարեկան

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող գյումրեցի Տիգրան Աբգարյանը կդառնար 26 տարեկան: 2016 թվականի Ապրիլյան քառօրյայում Տիգրանը կերտեց իր հերոսական ուղին: Նա տանկիստ էր. հերոսն իր տանկով մխրճվել էր հակառակորդի տանկերի մեջ, խոցել թշնամու երեք տանկ ու ինքն էլ նահատակվել: Այսօր հարազատ կրթօջախում՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, դասախոս ու ուսանող բոլորը հիշում եւ խոնարհվում են հերոսի հիշատակին: Նշենք, որ ցերեկույթն իրականացվեց քոլեջում՝ 2019 թվականին Տիգրանի պատվին անվանակոչված նախնական զինվորական պատրաստության դասասենյակում, որտեղ ներկա էր նաեւ Աբգարյանների ընտանիքը:

 

 

Related posts

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են

Սուրյա տատի խալաթը նոր ռեսուրս՝ անձրևի դեմ պայքարում

Բաքուն չի արձագանքել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին այցելելու Մոսկվայի խնդրանքին. Զախարովա