Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երևան ինքնաթիռի ականապատման մասին

Անհայտ անձը հայտնել է Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Շերեմետևո» օդանավակայանը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ականապատման մասին անանուն հաղորդագրություն է ստացել: Ինքնաթիռը պետք է ժամանի նշանակման օդանավակայան, այս պահին ստուգում է կատարվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ «Շերեմետևո» օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով։

Related posts

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթը

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ․ նոյեմբերի առաջին օրերը՝ առանց տեղումների

Աշխարհի ամենավտանգավոր ճամփաներից 2-ը Թուրքիայում են