Աշխարհի ամենավտանգավոր ճամփաներից 2-ը Թուրքիայում են

Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների շարքում են հայտնվել Թուրքիայի Գազիփաշա-Անամուր և Քարաման-Էրմենեք բարձրադիր լեռնային ուղիները։ Նեղ ճանապարհները, կտրուկ ոլորաններն ու անդունդների եզրերով անցնող հատվածները լուրջ դժվարություններ են ստեղծում վարորդների համար։

Թուրքիայի Գազիփաշա և Անամուր բնակավայրերը կապող ճանապարհը հայտնի է իր նեղ ու ոլորապտույտ հատվածներով։ Մինչդեռ Քաշփազար սարահարթը և Քարաման նահանգի Էրմենեք շրջանը միացնող լեռնային ճանապարհը հասնում է շուրջ 2000 մետր բարձրության։ Բարդ ռելիեֆն ու կտրուկ շրջադարձերը երթևեկությունը դարձնում են առավել վտանգավոր։

Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների ցանկում տեղ են գտել նաև Բոլիվիայի՝ «Մահվան ճանապարհ» անունով հայտնի ուղին և Պակիստանի՝ դեպի Ֆեյրի Մեդոուս տանող ճանապարհը։

Related posts

Կլինի սովորական ռեժիմ. Մհեր Գրիգորյանը՝ TRIPP-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին

Գործընթացը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է. Պապոյանը՝ խաղողի մթերման մասին

Այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսության միջով. Միրզոյանը՝ գերիների հարցի մասին