Անկարայում ընթանում է ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 18-րդ նիստը

Անկարայում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի առևտրատնտեսական համագործակցության հարցերով ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 18-րդ նիստը:

ТАСС-ի հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, թուրքականը՝ առևտրի նախարար Օմեր Բոլաթը:

Վերջինս հայտարարել է, որ Անկարան կզարգացնի հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հիմնվելով սեփական անկախ որոշումների վրա: Նովակն իր հերթին պատրաստակամություն է հայտնել համագործակցել փոքր ատոմային էներգետիկայի ոլորտում և մասնակցել Թուրքիայում «Սինոպ» ԱԷԿ-ի կառուցմանը: Նա նաև նշել է էներգետիկայի կարևորությունը երկու երկրների հարաբերություններում։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բասեն գյուղը 200 տարեկան է

ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ