Անկարայի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումները

Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ արգելել է Հայոց ցեղասպանության թեմայով անցկացվելիք բոլոր պանելային քննարկումները, մամուլի ասուլիսները, հավաքները, երթերը և միջոցառումները:

Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ըստ №5442 Նահանգի կառավարման մասին օրենքի 11/C կետի և № 2911 Հավաքների և երթերի մասին օրենքի 17-րդ հոդվածի դրույթների նպատակահարմար չի դիտարկվում հանգստության պահպանման, անվտանգության և այլ նկատառումներով։

Նաև զգուշացվել է, որ վերոնշյալ արգելքի պահանջը չկատարելու դեպքում համապատասխան օրենսդրական դրույթների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ դատական և վարչական միջոցներ։

Related posts

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Թուրքիայի արտահանումը հարևան երկրներ գերազանցել է 23.4 մլրդ դոլարը

Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը