Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը բավականին օգտակար էր. Բայրամով

Բաքուն հանդես է գալիս երկխոսության և առկա հարցերը քննարկելու օգտին՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը Սլովենիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա հավելել է՝ Անթալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր:

«Այն կարևոր էր, քանի որ առաջինն էր Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո»,- ընդգծել է նա:

Բայրամովը կրկնել է՝ համաձայնագիրը ստորագրելու համար հարկավոր է, որ Մինսկի խումբը լուծարվի: Նա նաև հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ Ադրբեջանի նկատմամբ իբր տարածքային պահանջներ ունենալու համար:

«Հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի մանրամասն դիտարկելու կողմերի դիրքորոշումները, փաստարկներն ու հիմնավորումները»,- նշել է ադրբեջանցի դիվանագետը։

Նրա խոսքով՝ Սլովենիայի նախարարի հետ հանդիպմանը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը:

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն