Անահիտ Մանասյանը դատապարտում է ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը և հորդորում իրավասու մարմինների ներկայացուցիչներին և հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև զերծ մնալ հավաքի խաղաղ բնույթը ձևախեղող ցանկացած գործողությունից:

«Անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Ստեղծված իրավիճակում Պաշտպանն ընդգծում է ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ մասնագիտական գործունեության իրականացման կարևորությունը: Mediahub.am լրատվական կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Պաշտպանի մանդատի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար