Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան

ԱԺ-ում շարունակվում է կառավարության 2026-31 թթ. ծրագրի քննարկումը: «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նախորդ օրը բոյկոտի պատճառով չի կարողացել գրանցվել ելույթների համար, այսօր նիստը ընթանում է առանց ընդդիմադիր այդ ուժի: Ելույթներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները արձագանքել են նախորդ օրը հարցուպատասխանի ժամանակ հնչած մի շարք հարցադրումների, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցին, որն ըստ էության փոխանցում էր գերեվարված Դավիթ Մանուկյանի հարցը:

«Առաջին օրվանից, երբ խոսք է բացվել Բաքվում պահվող հայրենակիցների մասին, կասկած չեմ ունեցել, որ պահը գալու է, պահը երեկ եկել է, այն մասին է, երբ որ մեր գործընկեր տիկին Ավետիսյանը Բաքվի բանտից դեպի Հայաստան ուղղված ուղերձը բարձրաձայնում է այստեղ: Ինձ համար լրիվ նորմալ է, երբ տիկին Ավետիսյանը գալիս է ամբիոնի մոտ ու ասում է, որ Բաքվում ունենք հայրենակիցներ, որոնք բանտում են պահվում, որոնց վերադարձը գալու է. դա նորմալ է, բայց չեմ կարողանում մարսել, թե ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար, միգուցե նաև անձնական շահի համար, հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում, այն էլ՝ այլ երկրում, հարևանը ընդդիմադիրների համար ի՞նչ է, թշնամի՞ է, ո՞նց կարելի է հաշվի չառնել ու ուղերձը հնչեցնել, չի կարող էդ ուղերձը պատասխան ստանալ, եթե պատասխանենք, կստացվի՝ իջնում ենք մեր ընդդիմադիրների մակարդակին»,- նշեց Վիլեն Գաբրիելյանը:

Related posts

Պայթյnւն Գյումրիում

Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է

ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան