Ազգային ժողովում իրավիճակը լարվեց․ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև սկսվեց վիճաբանություն

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսեցին միմյանց վիրավորել և հնչեցնել փոխադարձ բղավոցներ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը՝ կոչ անելով բոլորին վերադառնալ իրենց տեղերը։ Այնուհետև իրավիճակն ավելի սրվեց, ինչից հետո Սիմոնյանը ընդմիջումով ընդհատեց նիստը։

Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը հայտարարեց՝ բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում և երկար տարիներ անցկացնեն այնտեղ։ Ըստ նրա՝ դա ՀՀ արժանապատվության հարց է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Related posts

ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի