Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը

Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նոր կազմի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին: Այս մասին հայտնել է Ժողովրդական խորհրդի ընտրությունների բարձրագույն հանձնաժողովի նախագահ Մուհամմադ Թահա ալ Ահմադը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա հրապարակել է քվեարկության արդյունքում ընտրված պատգամավորների անունները, ինչպես նաև ներկայացրել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի կողմից նշանակված խորհրդարանականների ցուցակը: Խորհրդարանի ձևավորման գործող ընթացակարգի համաձայն՝ նախագահը նշանակում է պատգամավորական կորպուսի մեկ երրորդը՝ 210 տեղերից 70-ը, մնացած 140 մանդատը բաշխվում է ընտրության արդյունքներով:

Ալ Շարաայի նշանակած անձանց թվում կա 15 կին՝ 21-ով ավելի անցած ընտրությունների համեմատ: Պաշտոնյաները չեն հստակեցրել, թե նորանշանակ պատգամավորներից քանիսն են ներկայացնում կրոնական և էթնիկ փոքրամասնությունները, այդ թվում՝ քրդերին, քրիստոնյաներին ու ալևիներին: Անցած տարի նրանց 10 տեղ էր հատկացվել: Շարաան Սիրիայի սուննի մահմեդական մեծամասնության անդամ է:

Նոր խորհրդարանի լիազորությունների ժամկետը կլինի 30 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այսօր տեղի կունենա Սիրիայի նոր խորհրդարանի պատգամավորների երդման արարողությունը։

Related posts

ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն

Կենսաթոշակի բարձրացում, նպաստեների դադարեցում.դժգոհում են տարեցները

Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է