Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան

Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել: Հույս ունենք՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը:

«Աջափնյակում նորածին երեխայի հայտնաբերման դեպքի հետ կապված՝ այս պահին էլ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Դուք գիտեք, որ նորածնին դրել են և թողել-գնացել: Այդ առումով դեռևս պետք է աշխատանքներ իրականացվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել էր մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն, նշանակվել էին համապատասխան հետազոտություններ և բուժում։ Բժիշկներին հաջողվել էր կայունացնել երեխայի վիճակը:

Related posts

Վերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները