Այգու զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 54-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց, իսկ Վանաձոր քաղաքում գտնվող տան այգում կանեփ է աճեցնում։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քրեական ոստիկանները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե և այգու տեսանելի հատվածներում նկատել են կանեփի թփեր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ։ Հանգամանքները պարզվում են։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ