Ամուսնու կողմից պատանդառված 23-ամյա կինը փրկվել է, ամուսինը՝ վնասազերծվել

Նոյեմբերի 1-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ ոստիկաններն ու պարեկները ժամանել են դեպքի վայր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ  է ստացվել նշված տան բնակիչ 23-ամյա Ս․ Բ․-ից, ով հայտնել է, որ ինքը ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի և որ իր 23-ամյա կինը իր կողմից «գերի» է և սպառնում է, որ հնարավոր է նրա կոկորդը կտրի։

Ոստիկաններն ու պարեկները շրջափակել են տունը և տևական ժամանակ բանակցություններ են վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել վնասազերծել Ս․ Բ․-ին։ Վնասազերծմանը ոստիկանների և պարեկների հետ մասնակցել է նաև նրա 39-ամյա ազգականը, ով ստացել է «ձախ ձեռքի առաջին մատի հիմքի փափուկ հյուսվածքների կտրվածք վերք» վնասվածք։

Ոստիկաններին, պարեկներին ու հարազատներին հաջողվել է տղամարդուն տեղափոխել Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան