ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

ԱՄՆ-ում սաստիկ սառնամանիքների և ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի. սպասվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ զոհերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորք նահանգի արևմուտքում՝ Բուֆալո քաղաքում և նրա շրջակայքում՝ 33 մարդ։ Զոհերի թիվը դեռ կարող է աճել, նշում է հեռուստաալիքը։ Նահանգի այս հատվածում առատ ձյունը շարունակվում է, և իշխանությունները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի ավելի շատ զոհերի։ Ձնաբքի հետևանքով մարդկանց մահվան դեպքեր են գրանցվել նաև 11 նահանգներում, այդ թվում՝ Կանզասում, Կենտուկիում, Միսուրիում, Օհայոյում և Թենեսիում։

Անցած շաբաթվա վերջին Միացյալ Նահանգների մի զգալի հատված հայտնվել էր վատ եղանակի ազդեցության տակ՝ քամու ուժգին պոռթկումների և ձյան տեղումների տեսքով։ Ջերմաստիճանը շատ նահանգներում իջել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ:

ԱՄՆ-ում դեկտեմբերի 25-ին վատ եղանակի պատճառով, ըստ flightaware.com պորտալի, չեղարկվել է ավելի քան 1,8 հազար չվերթ։ Սպասվում է, որ վատ եղանակը կշարունակվի նաև այս շաբաթ։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից