ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

Ամերիկյան ուժերը երրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում Իրանին: Թիրախովորվել են Բուշերում, Չաբահարում, Բանդար Աբբասում և այլ քաղաքներում գտնվող ռազմական օբյեկտներ:

ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ այդ կերպ Միացյալ նահանգները ցանկանում է թուլացնել քաղաքացիական նավերին հարվածներ հասցնելու Իրանի կարողությունը:

Իր հերթին Իրանը հայտարարել է, որ հարվածել է Հորդանանում և Բահրեյնում ամերիկյան ավիաբազաներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է որ ոչնչացվել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ռադարը, ԱՄՆ 5-րդ նավատորմի օդային հսկողության ռադարը և Բահրեյնում վաղ նախազգուշացման ռադարային համակարգը։ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության տվյալով՝ իրանական հրթիռները Հորմուզի նեղուցում հարվածել են նաև «Մոմբասա» և «Ալ-Բահիա» տանկերներին: Հայտնի է մեկ զոգի, երեք վիրավորի մասին: Իրանում պնդում են, որ լցանավերը խախտել են նեղուցով անցնելու արգելքը, որը սահմանել էր Թեհրանը:

Related posts

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան