ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում․ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։

Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։

Հարց․ Հանրային հեռուստաընկերությանը տված Ձեր հարցազրույցի հետ կապված տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված։ Կարո՞ղ եք հստակեցնել Ձեր դիրքորոշումը։

Պատասխան․ Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը։

Related posts

Հրազդանում երկու անձի սպանության, մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ երկու անձ է ձերբակալվել. ՔԿ

Գյումրիում սննդամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ժողովրդի հերոս ու ծառա Ռայիսիի փառավոր ուղին շարունակվելու է․ Իրանի կառավարության