ԱՄՆ-ը ներկայացրել է նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը 34 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել են նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել: Defense News շաբաթաթերթի տվյալով՝ B-21-ին նախորդած B-2 Spirit ինքնաթիռի ներկայացումը տեղի է ունեցել 1988 թվականի նոյեմբերին։

 

Արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում՝ Փալմդեյլի Northrop Grumman-ի գործարանում։ Միջոցառմանը մասնակցել է նաև Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը:  Նրա խոսքով՝ աշխարհում գրեթե չկա որևէ ուժ, որը կկարողանա օդում որսալ նորագույն ռմբակոծիչը: Կորպորացիայից հայտնել են, որ սա վեցերորդ սերնդի առաջին ռմբակոծիչն է աշխարհում։ Այն կարող է զինամթերք կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային սարքավորումներով: Ինքնաթիռն աշխատում է նաև ամպային տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս ստեղծել իր «թվային երկվորյակը»՝ մարտական առաջադրանքների կատարումը վերահսկելու համար։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում է ձեռք բերել 750 միլիոն դոլար արժեցող ռմբակոծիչների առնվազն 100 միավոր: Դրանք կփոխարինեն B-1 և B-2 ռմբակոծիչներին:

 

Ակնկալվում է, որ B-21 Raider-ը օդ կբարձրանա 2023-ին:

Related posts

Ռուսաստանի նավթագազային բիզնեսից եկամուտները նվազել են ավելի քան մեկ երրորդով. Reuters

Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում. ՔԿ

Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով. РБК-Украина