Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 22։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է բնակելի տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող վագոն-տնակում․ ներսում քաղաքացի կա։

Փրկարարները վագոն-տնակից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինիս աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 00։02-ին։ Այրվել է վագոն-տնակի մոտ 15 քմ հատվածը։

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը