Քաղաքացու ոտքը արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ․ նրա վիճակը ծանր է

Դեկտեմբերի 3-ին, ժամը 09:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքն արգելափակվել է հաստոցի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Ս․ Շ․-ի (ծնված 1982 թ․) ոտքն արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ։

Փրկարարները քաղաքացու ոտքը դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր՝ տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Related posts

Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր

Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ