Աղվան Հովսեփյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ:

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն ներկայացրել էր նախաքննական մարմինը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափի՝ 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար: Նա անազատության մեջ է սեպտեմբերի 8-ից։

Related posts

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. Փաշինյան