ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաև նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում:
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում` հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Related posts

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքները․ երեք անձ կալանավորվել է

Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվել