Ակնկալում ենք, որ կողմերը բարեկամաբար, գործընկերային ձևով կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր մանրամասները. Զախարովա

Այսօրվա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Ռուսաստանի աջակցությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական աջակցությանը, ապա ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այժմ Բաքվում է: Նա ծրագրել է շփումներ ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի թեմայով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ։

Ըստ Զախարովայի՝ Խովաևը կշարունակի իր շրջագայությունը տարածաշրջանում և մոտ ժամանակները կկարողանա այցելել նաև Երևան: Մոսկվան ակնկալում է, որ կողմերը բարեկամաբար, գործընկերային ձևով կքննարկեն բոլոր մանրամասները, որպեսզի այդ շփումներն իրականացվեն հօգուտ կարգավորման, նշել է Զախարովան:

Related posts

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

2026 թ. 9 ամսվա տվյալներով ՀՀ բյուջեն գերակատարված է 127 մլրդ դրամի չափով. վարչապետ

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքները․ երեք անձ կալանավորվել է