Ախուրյան համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ախուրյան համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին տեղեկանում ենք Ախուրյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում եմ, որ առողջական խնդիրների պատճառով դիմում-հրաժարական եմ ներկայացրել Ախուրյան համայնքի ղեկավարի իմ լիազորությունը վաղաժամկետ դադարելու վերաբերյալ:
Արդյունավետ աշխատանքի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին և համայնքի բնակիչներին:
Մաղթում եմ շարունակական բարգավաճում և առաջընթաց մեր երկրին և Ախուրյան համայնքին:
Հարգանքով՝ Արծրունի Իգիթյան»,-գրված է էջում:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան