Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է դեպի Նախիջևան երթուղի տրամադրել, ուստի նախագիծը կիրականացվի Իրանի տարածքով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր իրանցի պաշտոնակցի՝ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է դեպի նախիջևան երթուղի տրամադրել, ուստի իրենք նախագիծն Իրանի տարածքով կիրականացնեն։

«Հայաստանը երեք տարի շարունակ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան երթուղի տրամադրել։ Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝ մեծ սխալ են թույլ տվել»,- ասել է Ալիևը։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ շատ ուրախ է, որ Իրանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է համաձայնեցնել երկաթուղու ու մայրուղու երթուղիները։

«Այսինքն՝ արդյունքում մենք կունենանք երկու ճանապարհ` մեկը Աստարայով, մյուսը՝ Աղբանդով, և երկուսն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև հասանելի կլինեն այլ երկրների մեր հարևանների և գործընկերների համար», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել