Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Նենսի Փելոսիից

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո՛ Ալեն Սիմոնյան, հիանալի է, որ նշում ենք Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Միացյալ Նահանգների Կապիտոլիումում` հունվարի 19-ին: Մեր հանդիպումը կարևոր էր ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում գործադրվող ջանքերը քննարկելու համար»:

Ներկայացուցիչների պալատի խոսնակն անդրադարձել է նաև Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մանրամասներին՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում տարածաշրջանի և առհասարակ ամբողջ աշխարհի անվտանգության հարցերի շուրջ ծավալված իրենց երկխոսությունը: Նենսի Փելոսին եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իրեն շնորհված Պատվո շքանշանի համար: Նամակի եզրափակիչ մասում տիկին Փելոսին շեշտել է շարունակական երկխոսության անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը

Related posts

Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Ակնկալել անթերի աշխատանք` հնարավոր չէ. Դավիթ Խուդաթյան

ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել