ԱԺ 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերը պետությունից ֆինանսավորում կստանան

«Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի կառավարությունը միջոցների կտրամադրի Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 4-ի նիստում: Նախագծով նախատեսվում է ՀՅԴ-ին 2021թվականին ընդհանուր առմամբ հատկացնել 4 մլն 300 հազար դրամ, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝  5 մլն 208 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 մլն 56 հազար, «Բարգավաճ Հայաստան»-ին 9 մլն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքին՝ 48 մլն դրամ:

Related posts

ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի