ԱԺ-ն դռնփակ ռեժիմով քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու երկրորդ միջնորդությունը

YSU scientific council hosts the RA Minister of Defence Seyran Ohanyan

ՀՀ ազգային ժողովը դռնփակ ռեժիմով քննարկում է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդագրի ներկայացումից առաջ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խնդրեց դռնփակ ռեժիմով քննարկել միջնորդությունը, քանի որ ներկայացվելիք միջնորդագիրը պարունակում է օրենքով պաշտպանվող գաղտնիք:

Գլխավոր դատախազն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով երեք միջնորդություն է ներկայացրել խորհրդարան: ԱԺ-ն առաջինը քննարկեց բաց ռեժիմով:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին