Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի հրթիռահարվածին

Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնանավ հայտնվել Է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների ներքո: Այդ մասին հաղորդել են Կրասնոդարի երկրամասի հարցերով Ռուսաստանի սահմանապահ ծառայության վարչությունում:

«2022 թվականի փետրվարի 24-ին ժամը 11-ին Ազովի ծովի ջրատարածքում Ռուսաստանի “SGV-FLOT” եւ “SERAPHIM SAROVSKIY” քաղաքացիական բեռնանավերը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռահարվածին: Կրակ են բացել Մարիուպոլի կողմից»,-պատմել են գերատեսչությունում:

Գնդակոծության հետեւանքով “SGV-FLOT”-ի նավթաբեռը վնասվածք Է ստացել, նավի վրա հրդեհ Է բռնկել, թիմի անդամներից մեկը ծանր վիրավորվել Է: Կրակը հաջողվել Է մարել, երկու նավերը շարունակում են երթեւեկությունը:

Վիրավոր նավաստուն տարհանելու եւ օգնություն ցուցաբերելու համար ուղարկել են Անվտանգության դաշնային ծառայության սահմանային պահպանության կատերներ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել Է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել Է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը:

Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի տարածքի քաղաքացիական օբյեկտներին, այլ միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան