Ադրբեջանում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Ադրբեջանում 2024 թվականի մայիսի 13-ին, տեղի է ունեցել «Գուզդեկ Բոզդագի» ցեխային հրաբխի հերթական ժայթքումը, որը գտնվում է Գուզդեկ գյուղից վեց կիլոմետր դեպի արևմուտք։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով 02:13-ին և տևել 9 րոպե:

Հիշեցնենք, որ «Գյուզդեկ-Բոզդագի» ցեխային հրաբուխը համարվում է Աբշերոնի թերակղզու ամենամեծ օրոգրաֆիկ միավորներից մեկը։

Այս հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 13-ին։

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ