Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Կանադացի հրշեջները պայքար են մղում Բրիտանական Կոլումբիա և Ալբերտա նահանգներում շարունակվող հրդեհների դեմ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կանադական ԶԼՄ-ները:

Հանգստյան օրերին Բրիտանական Կոլումբիայի հյուսիս-արևելքում հազարավոր տեղացիների կարգադրել են լքել իրենց տները:

Փարքեր Լեյքի շրջանում բռնկումների տարածքը մի քանի օրվա ընթացքում ավելացել է երեք անգամ և հասել 5 հազար հեկտարի: Բացի այդ, Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների ավելի քան 100 օջախ է գրանցվել:

Տեղումների բացակայությունը և ուժեղ քամին նպաստում են կրակի արագ տարածմանը, նշում են տեղի օդերևութաբանական ծառայությունները:

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան